HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենային

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 16:10-ի սահմաններում, դատախազության ավտոմեքենան բախվել է մեկ այլ մարդատար մեքենայի, տուժածներ չկան: 

«Գլխավոր դատախազության ավտոմեքենան գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին: Տուժածներ չկան»,- ասված է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիորսյանի տարածած պարզաբանման մեջ։

Ըստ shamshyan.com-ի, այդ ավտոմեքենան սպասարկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter