HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Արսենյանի թանաք նվիրելն ու Վարդան Օսկանյանի մեկնաբանությունները

ԲՀԿ-ն այդպես էլ չի հստակեցնում կառուցողական դաշտում գործելն իրենից ինչ է ներկայացնում. արդյոք կառուցողական ընդդիմադի՞ր են լինելու, թե՞ լրագրողների ասած` կառուցողական իշխանություն, սակայն ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են թեթեւ «իշմարներով» քաղաքական քայլեր անել: Օրինակ՝ երեկ պատգամավորական մանդատը ստանալու ժամանակ ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին մեկ սրվակ չցնդող թանաք նվիրեց: Գ. Արսենյանը նվերը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Որպեսզի այլեւս չցնդի»: Տիգրան Մուկուչյանն, իհարկե, ընդունեց նվերը, սակայն դժվար թե չհասկանար ԲՀԿ-ական պատգամավորի ինտրիգային քայլը:

Գուրգեն Արսենյանն այդպիսով իր դժգոհությունը հայտնեց խորհրդարանական ընտրությունների օրը ընտրողների անձնագրում դրված դրոշմակնիքների շուտ անհետանալու կապակցությամբ, ինչը պարարտ հող էր ստեղծել բազմաթիվ ընտրախախտումների համար:

Իսկ այսօր արդեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ ամբիոնից հնչեցրած ձեւակերպումները` կապված ժողովրդավարական եւ ազատ անցկացված ընտրությունների հետ, դուր չէին եկել մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի` Վարդան Օսկանյանին:

Նա լրագրողների հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքը. «Ինչ -որ մտքեր ասվեց նախագահի կողմից, որոնց հետ գոնե ես համաձայն չեմ: Մտքեր ասվեց նախագահի կողմից, որոնք Հայաստանի առկա իրավիճակը չեն արտացոլում: Դեռ ժամանակ կլինի, դրա մասին կխոսենք»,-ավելացրեց Վարդան Օսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter