![](/static/articles/15/06/29/l-m9CI7vJIdF.jpg)
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում նոյեմբերի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 06:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ միկրոշրջանի, Հանրակացարանային թաղամասի և Հատիսի 2-րդ շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել