HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմավորվել է Հոգեբանական փորձաքննությունների բաժին

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժինը: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսուհետ՝ Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների կողմից Հոգեբանական փորձաքննությունների բաժնում հնարավոր կլինի հետազոտել և փորձաքննություն իրականացնել դատահոգեբանական փորձաքննության հետևյալ հիմնական ենթատեսակներով՝

1անչափահասների փորձաքննություն,
2.բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն,
3հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն,
4անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն,
5հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն,
6հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն,
7հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։ Փորձագիտական կենտրոնն առաջիկայում ունենալու է փորձագիտական ուղղվածության առումով բացառիկ հետազոտական հնարավորություն՝ պոլիգրաֆի կիրառման միջոցով (ստի դետեկտոր)»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter