HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտել

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ  Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ՝ անձի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 25-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել մի երիտասարդի։ Եղբայրության փողոցի 22-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով 10 փաթեթ՝ մոտ 18 գրամ ընդհանուր քաշով:

«Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու համար: Նա հավելել է նաև, որ 27 փաթեթ արդեն տեղադրել է:

Նույն օրը իրավապահները Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների տարբեր վայրերում գտել են երիտասարդի տեղադրած 27 փաթեթից 20-ը՝ մոտ 40 գրամ ընդհանուր քաշով։ Մնացած 7 փաթեթը, ամենայն հավանականությամբ, գնորդներն արդեն վերցրել էին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter