HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանաքեռավան գյուղում բեռնատար է շրջվել․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Ա․ Վ․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter