HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքում 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով կրակոցները գյուղերում առօրյայի մաս են դարձել

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամաբակ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղերում իրականացրել են փաստահավաք աշխատանքներ։

«Թաթոյան» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ արդյունքները ներկայում ամփոփվում են: Դրանք պատշաճ կերպով կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին, կներկայացվեն միջազգային հանդիպումների ժամանակ, կդառնան հասանելի Կառավարության և Խորհրդարանի կողմից օգտագործման համար։

«Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի դիրքորոշմամբ՝ առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը ոչ միայն Հայաստանի օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից։ Դա հրատապ անհրաժեշտություն է` սահմանային բնակավայրերում մարդկանց բնականոն կյանքը, նրանց իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter