HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Օհանջանյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

Արցախի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՆՀ-1699-Ա հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Ալբերտի Օհանջանյանին։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։                  

Արթուր Օհանջանյանի  կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980թ., հուլիսի 10-ին, Սյունիքի մարզ, ք.Կապան

Կրթություն

1997թ. ավարտել  է  Կապանի  2-րդ միջնակարգ  դպրոցը

1999-2003թթ. սովորել   է  Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական  ֆակուլտետում

2006թ.-ին ընդունվել է ԵրՊԲՀ  կլինիկական օրդինատուրան՝ վնասվածքաբան-օրթոպեդ մասնագիտությամբ, որն ավարտել  է  2010թ.-ին

Աշխատանքային գործունեություն

 2015թ.-ից մինչև 2022թ. ՀՀ ԱԱԾ  սահմանապահ   զորքերի  ռազմաբժշկական  բաժանմունքի պետ

2004թ.  ՀՀ ՊՆ N զորամասի բուժ.կետի պետ

2004-2005թթ. ՀՀ ՊՆ N զորամասի  բուժ.ծառայության պետ

2009 -2010թթ. ՀՀ ՊՆ N զորամասի  բուժ.ծառայության պետ

2011-2015թթ. ՀՀ ՊՆ N զորամասի  բժշկասանիտարական վաշտի հրամանատար

ԱՀ կառավարության  2022թ-ի սեպտեմբերի 13-ի  N1032-Ա որոշմամբ    նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության  նախարարի տեղակալ:

ԱՀ Նախագահ Արայիկ  Հարությունյանի 2022թ-ի նոյեմբերի 22-ի ՆՀ-1699-Ա հրամանագրով  Արցախի Հանրապետության առողջապահության  նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին։

Այլ տվյալներ

Մասնակցել է 2016 թվականի Արցախյան քառօրյա և 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմներին

Պարգևատրվել է  «Անբասիր ծառայության 1-ին աստիճան»  ՀՀ ԶՈւ մեդալով

Պարգևատրվել է  «ՀՀ զինված  ուժերի 20 տարի հոբելյանական» մեդալով

Պարգևատրվել է  «Ծովակալ Իսակով» մեդալով

Պարգևատրվել է «Անբասիր ծառայության 2-րդ աստիճան»  ՀՀ ԶՈւ մեդալով

Պարգևատրվել է «Անառիկ սահման» մեդալով

Պարգևատրվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով

Պարգևատրվել է «Սահմանապահ զորքերում  գերազանց ծառայության համար» մեդալով

Պարգևատրվել է «Զինվոր հայրենյաց» մեդալով

Պարգևատրվել է «Լեռնահայաստանյան արծիվ» ոսկյա հուշամեդալով

Պարգևատրվել  է  նաև մի շարք  պատվոգրերով և շնորհակալագրերով

 Առաքելություն

Աֆղանստան-Մազար-Է-Շարիֆ

Պատվոգիր -«ISAF» -2013թ.

 Անձնական տվյալներ

 Ամուսնացած է, ունի 2 զավակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter