HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Քաղաքաշինության, տեխնիկական և Հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցը։

Նիստին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ըստ ոլորտների ամփոփել է 2022 թ. անցած 9 ամիսներին կատարված աշխատանքները, ներկայացրեց 2023 թ. նախատեսվող ռիսկի հիման վրա ստուգումների ծրագիրը։

Կառավարման խորհրդի անդամները քննարկել են օրակարգային մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության, ստուգումների տարեկան ծրագրերը, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագիծը։

Կառավարման Խորհուրդը հավանություն է տվել քննարկված բոլոր հարցերին, որոնք քվեարկությամբ հաստատվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter