HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին փողոցի տներից մեկի հյուրասենյակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Մ․-ն (ծնված 1952 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է  Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցի կահույքը և կեցաղային իրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter