HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Քուշկյանը կգնա, Նիկոյանը կգա

Քաղաքական շրջանակներում համառորեն  խոսակցություններ էին շրջանառվում, թե հնարավոր է, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դուրս գա ԲՀԿ-ից եւ շարունակի մնալ ՀՀ առողջապահության նախարար: Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով, Քուշկյանը որոշել է հաստատապես հանձնել նախարարի պորֆելը: Երեկ այդ պաշտոնի համար շրջանառվում էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:

Ավելացնենք նաեւ, որ «ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, այնուամենայնիվ, իր տեղը կունենա գործադիրում: Չի բացառվում, որ նա զբաղեցնի կամ ՀՀ սոցապ, կամ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է իրականացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ի դեպ, Սարգսյանը Սերժ Սարգսյանին բարեխոսել է, որպեսզի իր պաշտոնավարումը շարունակի ՀՀ բնապահպանության ՀՀԿ-ական նախարար Արամ Հարությունյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, թե ինքը մնալու է նախարար, որովհետեւ վարչապետի հարցերը լուծել է:

Ավելացնենք նաեւ, որ ՀՀ կապի տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւս չի շարունակի նախարարի իր կարիերան: Եթե այս ոլորտը նորից տրվի ՕԵԿ-ին, չի բացառվում, որ ՕԵԿ քվոտայով նախարար դառնա Սամվել Թադեւոսյանը:

Մեկնաբանություններ (2)

XX
Ի դեպ, Սարգսյանը Սերժ Սարգսյանին բարեխոսել է, որպեսզի իր պաշտոնավարումը շարունակի ՀՀ բնապահպանության ՀՀԿ-ական նախարար Արամ Հարությունյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, թե ինքը մնալու է նախարար, որովհետեւ վարչապետի հարցերը լուծել է: Parza te inchpesa harcer@ lucel
Yuro
Sa el Corrupciai dzeveric mekn e vor@ kochvum e HOVANAVORCHUTIUN konkret Varchapet koxmic Bulku veraberyal

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter