HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». թեժ պայքար

Նոր խորհրդարանի միջանցքներում երեկ քննարկվում էին նաեւ նոր կառավարության կազմի հետ կապված հարցեր: Որեւէ նշանակում կամ թեկնածություն, սակայն, դեռ վերջնական չէ, եւ հնարավոր է` անսպասելի որոշումներ կայացվեն:

Եթե նախօրեին իշխանական կուլիսներում որպես Գեղարքունիքի մարզպետի թեկնածու քննարկվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, երեկ արդեն շատերը վստահաբար պնդում էին, որ այս մարզի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն` բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի եւ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի:

Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է Բաբլոյանից ճշտել իր նշանակման հետ կապված հարցը, նա պատասխանել է, որ նախօրեին է Ֆրանսիայից եկել եւ դեռ ոչինչ չգիտի: Գործադիրում պաշտոն է ստանալու նաեւ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նոր կառավարության կազմը, թերեւս, որոշվի եկող շաբաթ կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter