
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ջերմուկ քաղաք
Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառման համաձայն՝ Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ջերմուկ քաղաք։
«Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է:
Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին, և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին»,- ասված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել