HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է․ կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Վարորդը (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը. իրականացվում է հերթապահություն»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter