HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը:

Այս համատեքստում քննարկվել են ՎԶԵԲ կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո ուղենիշ 1-ի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի հետ ՎԶԵԲ կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերին:

Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի նոր հնարավոր ուղղությունների շուրջ, կարևորվել են հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter