HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը շարունակելու է բացակայել նիստերից

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ խորհրդարանի առաջին նիստին մասնակցեց ընդամենը մի քանի րոպեով: Հենց Սերժ Սարգսյանը ելույթն ավարտեց ու ոտքը քաշեց դահլիճից, Հայրապետյանն անմիջապես լքեց ԱԺ շենքը:

Հիշեցնենք, որ 4-րդ գումարման խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկը հենց Ռուբեն Հայրապետյանն է, որն ԱԺ նիստերից բացակայում էր Հովիկ Աբրահամյանի պատճառով:

Բանն այն է, որ Հայրապետյանն ու Աբրահամյանը միմյանց հետ, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեն, եւ ՀՖՖ նախագահն իր պատվից ցածր է համարում Աբրահամյանի ենթակայության տակ «աշխատելը»:

Հայրապետյանը սկսեց խորհրդարան գալ այն օրերին, երբ ԱԺ նախագահ դարձավ Սամվել Նիկոյանը: Ենթադրվում է, որ հինգերորդ գումարման խորհրդարանում եւս Հայրապետյանին չենք տեսնի, քանի որ կրկին ԱԺ նախագահ է դարձել Հովիկ Արգամիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter