HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է N բանակային զորամիավորում։ 

ՊՆ հաղորդմամբ, շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ 

Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։ 

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter