«Հրապարակ». դուրը չեկավ, ուշունց կտա
Երեկ ԱԺ-ում գեներալներ Մանվելն ու Սեյրանը՝ միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում:
Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին «առաջին օրով» պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում: Նրանք բավարար զուսպ բարեւեցին իրենց անչափ ջերմ բարեւած Վարդան Օսկանյանին` հասկացնելով վերջինիս, որ իրենց «դուրը չի գալիս նրա արածները», ու երկար ժամանակ այդպես «վճռական մենակ նստած» էին ԱԺ սրահում:
Հարցին, թե ինչո՞ւ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Խո ազգի թշնամի չե՞նք, որ չընդունեն»:
Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն:
«Որ դուր չեկավ, ուշունց կտամ»,- ասաց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել