HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

10 մլրդ դրամի աջակցություն՝ ՏՏ ոլորտին

Կառավարությունն աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թ.-ի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 %-ից ավելի։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 1-ի նիստում։

Ինչպես տեղեկացրեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ տրամադրվող պետական աջակցության չափը, նախնական գնահատմամբ, շուրջ 10 մլրդ դրամ է։

Ըստ նախարարի՝ աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացման և հետագա զարգացման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ մի քանի ամիս է՝ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտից, ըստ որոնց՝ դրամի արժևորման արդյունքում ընկերությունները որոշ ռիսկերի առաջ են կանգնում։ Նրանք Կառավարությունից աջակցություն էին ակնկալում՝ այդ ռիսկերը կառավարելու առումով։

Գործադիրը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց որոշման նախագծին, որի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման նպատակը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ տարածաշրջանային երկրների համեմատ գործունեության իրականացման մրցունակ միջավայրի ձևավորմանը նպաստելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter