HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Դեկտեմբերի 1-ին Լոձում ընթացող ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ արտգործնախարարները քննարկել են «երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ»։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Արարատ Միրզոյան շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter