HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կործանված ինքնաթիռը թռչում էր Երևան-Աստրախան ուղղությամբ (թարմացված)

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: 

Տեղում հայտնաբերվել է 2 օդաչուների (ՌԴ քաղաքացիներ՝ Ա․ Պ․,  ծնված 1979 թ․ և Վ․ Ռ․, ծնված 1983 թ․) այրված դիերը։

Ավելի վաղ ԱԻՆ-ն էր հայտնել կործանված ինքնաթիռի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter