HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ Սամվել Բալասանյանին՝ ԲՀԿ-ում համոզելու, ազդելու խնդիր չկա

ԱԺ արդեն նախկին փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Բալասանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը քաղաքական պաշտոններ չի վերցնելու: Նա ասաց, որ ԱԺ փոխնախագահ չլինելու մտքին հեշտ է համակերպվել:

«Ինչի մասին է խոսքը, ես հո առաջին անգամ չէ, որ աշխատում եմ Ազգային ժողովում: 1999 թ.-ից փոխվել են եւ նախագահներ եւ փոխնախագահներ, դրանք քաղաքական պաշտոններ են, որ որոշում են կուսակցությունները՝ ելնելով ընտրությունների արդյունքներից: Այնպես որ, այսօր հեշտ կամ դժվար լինելու խնդիր չկա»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Պատգամավորն ասաց, որ այսօր երկրում շատ խնդիրներ կան եւ դրանց մի մասի վերաբերյալ իրենք ծրագրեր ունեն, օրինակ՝ մանր ու միջին բիզնեսը, գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը եւ այլն, եւ փորձելու են լուրջ աշխատանք տանել իրենց հեղինակած օրինագծերն ընդունելու համար:

Հարցին, թե ինքն ինչ ազդեցություն է ունեցել Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիայում մնալ-չմնալու որոշման վրա, քանի որ, ըստ լուրերի՝ իր ցանկությունն է եղել ՀՀԿ-ի հետ, այնուամենայնիվ, կոալիցիա կազմել:

«Մեր մոտ համոզելու, ազդելու խնդիր գոյություն չունի, մանավանդ պարոն Ծառուկյանի դեպքում, որովհետեւ մենք կես միլիոն ձայն ենք ստացել: Դա ցույց է տալիս, որ արդեն համոզելու խնդիր չկա, այլ պետք է բնակչությանը մեր խոսքն ասենք, ոչ թե մեկը մյուսիս համոզենք: Ինչի՞ համար»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter