HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան սկսել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետաքննության հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքները

Ֆրանսիան իր եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ սկսել է աշխատել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետաքննության հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքները։ Այդ մասին նշվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ռուսական ագրեսիայից հետո Ուկրաինայում կատարված հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը Ֆրանսիայի համար առաջնահերթություն է։ Մենք մոբիլիզացրել ենք ուժեր՝ աջակցելու ինչպես ուկրաինական արդարադատությանը, այնպես էլ Միջազգային քրեական դատարանին, որն իրավասու է անաչառ և անկախ հետաքննություններ անցկացնել, որպեսզի այդ հանցագործությունների համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 30-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը առաջարկել էր ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել հատուկ տրիբունալ, որը կհետաքններ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աշխատել միջազգային համայնքի հետ տարբեր պետությունների կողմից աջակցություն ստանալու համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան տրիբունալի վերաբերյալ նախաձեռնությունն անվանել էր «սեփական անօրինականությունը ծածկելու փորձ»։ ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովն էլ նշել էր, որ տրիբունալի ստեղծումը պահանջում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցներ։

Եվրամիության անանուն պաշտոնյաները The Washington Post-ի հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ով հատուկ տրիբունալի ստեղծման առաջարկի անցկացումը անհնարին կլինի, քանի որ Ռուսաստանն այնտեղ ունի վետոյի իրավունք, սակայն դա հնարավոր կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի միջոցով։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter