Աղվեսների «մանկական» լացը
Երեկ երեկոյան՝ ժամը 21:48-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Ձորափի 40 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնին հարակից ձորակից երեխայի լացի ձայն է լսվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
«Տեղանքի զննման և «Մանկական երկաթուղու» աշխատակիցների հարցման արդյունքում պարզվել է, որ տարածքում երեխա չկա, իսկ մանկական լացի տպավորություն թողել են աղվեսների արձակած ձայները»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել