HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները որոշել են «լավ ուրախացնել» երեխաներին

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հատկապես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները երեկ ԱԺ միջանցքներում քննարկում էին, թե ինչ անակնկալներ են մատուցելու իրենց ընտրատարածքի երեխաների համար:

Սամվել Ալեքսանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր երեխաներին «լավ ուրախացնելու» է: Նա արդեն 40 հազար հատ պաղպաղակ է պատվիրել, որ համերգային միջոցառումների ժամանակ բաժանի երեխաներին:

ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը թեեւ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, սակայն փորձեցինք տեղեկանալ, թե իր հայրենի Արմավիրում ինչպես է պարաստվում երեխաների տոնը նշել:

«Շնորհավորում եմ, շնորհավորում եմ երեխաներին»,- պատասխանեց պատգամավորն ու հեռացավ: Իսկ երբ լրագրողուհիներից մեկը նրա հետեւից գնաց, որ վերջապես հարցի պատասխանը ստանար, Նահապետ Գեւորգյանը բարկացավ. «Եքա կնիկ ես, ի՞նչ ես ընկել հետեւիցս»:

Էրեբունի համայնքում տոնական միջոցառում է անցկացնելու նաեւ նորընտիր պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Լիոնի անվան այգում (Թոխմախի այգի) ժամը 13-ից 19-ը տոնական միջոցառում է լինելու եւ պատգամավորի անունից բաժանվելու է քաղցրավենիք ու 2000 հատ պաղպաղակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter