HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղամ Մանուկյան. «Ձեզ ասում են՝ եկեք ազգ չլինենք, լինենք ժողովուրդ, որը բաղկացած է հատիկ-հատիկ հպարտ քաղաքացիներից»

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովում ներողություն խնդրեց, քանի որ նույն ամբիոնից այսօր ուրացել են ուսուցիչների աշխատանքը, որոնք տարիներ շարունակ սերունդ են դաստիարակել արցախյան ազատամարտով, Արցախի Հանրապետությունով:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել՝ «Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» օրակարգով:

«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր դիվանագետներից, ովքեր 30 տարի շարունակ զրոյից ձևավորված դիվանագիտական կորպուսով Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ են տարել, հետո հատիկ-հատիկ դուրս են եկել, որովհետև հասկացել են՝ այլևս անհնար է»,- ասաց Գ. Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը ներողություն խնդրեց նաև բոլոր զինվորականներից, պետական գործիչներից, դասախոսներից, Եռաբլուրում հանգչողներից, ովքեր սերունդ են դաստիարակել, Արցախ ու հայրենիք են պաշտպանել:

«Սիրելի հայրենակից, ձեզ ասում են՝ եկեք ազգ չլինենք, լինենք ժողովուրդ, որը բաղկացած է հատիկ-հատիկ հպարտ քաղաքացիներից»,-ասում է պատգամավորը։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե Արցախին աննախադեպ ֆինանսական օգնություն է հատկացվել Հայաստանի կողմից:

«Գիտե՞ք ում են օգնություն տվել, Հադրութի Դրախտիկ գյուղից տեղահանված գյուղացիներին: Այն Դրախտիկը, որ թթվի փառատոն էր կազմակերպում, հազարավոր մարդիկ գնում էին: Այսօր այդ դրախտիկցին փախստական է: Մեծ Թաղերի բնակչին սոցիալական օգնություն են տալիս, որովհետև իրենց տունն ավիրել են»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով՝ «չավիրեիք, այդ փողի կարիքը չէր լինի»:

Լուսանկարում՝ Գեղամ Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter