HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Չարչօղլյանին ընդունել է շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահը

Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին երեկ ընդունել է Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահը: Հանդիպումը նշանավորվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև փոխգործակցության խթանման և ընդլայնման հեռանկարների քննարկմամբ:

Քուվեյթում ՀՀ դեսպանը առաջարկել է աշխատանքներ սկսել Երևանի քաղաքապետարանի հետ կապերի ստեղծման և խորացման ուղղություններով, նշելով, որ վերոհիշյալ ոլորտում իրավապայմանագրային բազայի ստեղծումն ու փոխայցելությունների մակարդակի ակտիվացումը իր լրջագույն նպաստը կարող է բերել երկու երկրների մայրաքաղաքների մերձեցմանը:

Իր հերթին շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահն ասել է, որ Քուվեյթի Պետություն այցելելու հրավեր է փոխանցվել Երևանի քաղաքապետին, ինչը նոր հիմքերի վրա կդնի Երևանի քաղաքապետարանի և Էլ-Քուվեյթի նահանգապետարանի միջև համագործակցության հետագա ընթացքը:

Հանդիպման ավարտին նահանգապետը դրվատանքով է խոսել քուվեյթահայ համայնքի մասին` բարձր գնահատելով հայերի նվիրվածությունն ու քուվեյթցիների հետ ընդհանուր ճակատագիր կիսելու նրանց պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter