HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է Իտալիայի պատվավոր հյուպատոսին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարի տեղակալը պատվո հյուպատոսին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար։

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ բարձր է գնահատվում Անտոնինո Մոնտալտոյի անձնուրաց նվիրվածությունը Հայաստանին` սկսած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մինչ այժմ, ներառյալ՝ իրականացրած մարդասիրական բազմաբնույթ ծրագրերը, առողջապահության ոլորտում լայնածավալ գործունեությունը, մշակութային ակտիվությունը, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, զբոսաշրջության ոլորտում ներգրավվածությունը և այլն:

Մեծապես կարևորվել է նաև նրա կողմից հիմնված Գյումրու կերամիկական դպրոց-արհեստանոցի գործունեությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter