
Գորիս-Ստեփանակերտ մայրուղին երկկողմանի բացվել է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:
«Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար»:
Հիշեցնենք, որ ավելի քան 2 ժամ մի խումբ ադրբեջանցիներ քաղաքացիական հագուստով փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել