HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տուն. Ուկրաինայի հարցով Բայդենի տեսակետը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորության մասին չեն նշանավորում Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ նրա դիրքորոշման փոփոխությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ 

«Ո'չ, նրա դիրքորոշումը չի փոխվել։ Նախագահը շատ հստակ հասկացնել է տվել, որ Ուկրաինային վերաբերող ոչ մի բան չի կարող որոշվել առանց բուն Ուկրաինայի մասնակցության։ Նախագահը նաև հասկացնել է տվել, որ մտադիր չէ հանդիպել պարոն Պուտինի հետ, քանի որ նա ի ցույց չի դրել հակամարտությունն ավարտելու պատրաստակամություն»,- կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ չնայած ամերիկյան նախագահի արած հայտարարությունը, Վաշինգտոնը շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է», առաջին հերթին պաշտպանական ոլորտում։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարել է, որ չի պլանավորում բանակցություններ վարել Պուտինի հետ, սակայն պատրաստ է դրան այն դեպքում, երբ Ռուսաստանը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter