
Իսպանիան Ուկրաինային է փոխանցել Hawk տեսակի ԶՀԿ-ների առաջին խմբաքանակը
Իսպանիան Ուկրաինային է տրամադրել հակաօդային պաշտպանության Hawk տեսակի զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հետ կայացած հանդիպումից հետո։
Hosted 🇪🇦#DefMin Margarita Robles in Odesa. We honored the memory of heroes who died in battles for 🇺🇦 and visited our soldiers in a hospital. 🇪🇦 stands with 🇺🇦: humanitarian&security assistance will continue.
— Oleksii Reznikov (@oleksiireznikov) December 2, 2022
More of our soldiers will train in 🇪🇦
Our 1st Hawks are provided by 🇪🇦 pic.twitter.com/Nm02iW9oFb
«Իսպանիան աջակցում է Ուկրաինային։ Մարդասիրական օգնությունը և անվտանգության ոլորտում օգնությունը կշարունակվեն։ Մեր ավելի մեծ թվով զինծառայողներ կվերապատրաստվեն Իսպանիայում։ Մեր առաջին Hawk-ները տրամադրվել են Իսպանիայի կողմից»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան։
Նախարարների հանդիպումը կայացել է Օդեսայում։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ քննարկում են նրանց մոտ առկա NASAMS տեսակի զենիթահրթիռային համալիրների փոխանցումն Ուկրաինային։ Վերջիններս հակաօդային պաշտպանության միջին հեռահարության համակարգեր են։
Նոյեմբերի 30-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատվիրակները քննարկել են Ուկրաինային հետագա աջակցության հարցը, ներառյալ սպառազինությունների մատակարարումը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ՊՆ-ի
Մեկնաբանել