HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

Հանրապետության ղեկավարը կարևորել է Արգենտինայի առաջին ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում: 

Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայում հայ համայնքի դերը: 

Նախագահը և դեսպան Ալվարես Ռիվերան գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Արգենտինայի՝ փոխադարձ աջակցության և վստահության վրա հիմնված համագործակցության մասին: 

Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջ մղելու և հայ-արգենտինյան կապերն առավել ամրապնդելու համար: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter