
Ճավա կղզում ակտիվացել է Ինդոնեզիայի ամենաբարձր Սեմերու հրաբուխը
Ինդոնեզիայի Ճավա կղզում դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան ակտիվացել է այդ երկրի ամենաբարձր Սեմերու հրաբուխը: Այդ մասին հայտնում է Ինդոնեզիայի տարերային աղետների հակազդման գործակալությունը (BNPB)։
Reuters գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հայտարարությանը, գրել է, որ ժայթքման հետևանքով հրաբխային մոխրի շլեյֆը ձգվել է շուրջ 15 կիլոմետր։
Pusat Vulkanologi dan Mitigasi Bencana Geologi (PVMBG) @PVMBG_ menaikkan status Gunungapi Semeru dari ‘Siaga’ menjadi ‘Awas’ atau dari Level III menjadi Level IV, terhitung per pukul 12.00 WIB hari ini.#APGSemeru #GunungSemeru pic.twitter.com/Nu32DHJEYe
— BNPB Indonesia (@BNPB_Indonesia) December 4, 2022
Ինդոնեզիայի տարերային աղետների հակազդման գործակալությունում հայտարարել են, որ Սեմերու հրաբխից վտանգի նախազգուշացման մակարդակը բարձրացրել են առավելագույնի: Ինդոնեզական իշխանությունները տեղացիներին կոչ են արել Սեմերուի ժայթքման կենտրոնից մինչև 13 կիլոմետրի վրա չզբաղվել որևէ գործունեությամբ։ Սկսվել է նաև հրաբխին մոտ գտնվող բնակչության տարհանումը։
Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ առավոտյան փակվել են դեպի հրաբուխ տանող ճանապարհների մեծ մասը։ «Հիմա հրաբխային մոխրից անձրև է տեղում, և այն ծածկել է լեռան տեսարանը»,- գործակալությանը հայտնել է տեղում աշխատող կամավորներից մեկը։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին, սկսվել էր Սեմերուի ժայթքումը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 50 մարդ։
Լուսանկարը՝ AP/PTI-ի
Մեկնաբանել