HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն ավելի արագ սպառում է զինամթերքը, քան արտադրում

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայում զինամթերքը ծախսում են ավելի արագ, քան ռուսական պաշտպանական արդյունաբերությունը դրանք արտադրում է։ Այդ մասին փոխանցում է NBC News-ը։ 

«Ես չեմ կարծում, որ կարող եմ ձեզ հստակ թվեր ասել։ Բայց (Ռուսաստանը) բավականին արագ (ծախսում է զինամթերքը)։ Ես նկատի ունեմ, որ դա իրավամբ շատ անսովոր է։ Եվ մենք կարծում ենք, նրանք ունակ չեն ինքնուրույն արտադրելու այն, ինչ ծախսում են այս փուլում։ Այնպես որ դա բարդ խնդիր կլինի»,- Կալիֆոռնիայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Հեյնսը։

ԱՄՆ հետախուզությունում կարծում են, որ զինամթերքի վատնման այդպիսի տեմպերը Ռուսաստանի իշխանություններին ստիպում են դիմել մյուս երկրների ռազմական օգնությանը, այդ թվում՝ Հյուսիսային Կորեային և Իրանին։

Պենտագոնը նոյեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանի զորքերը Ուկրաինայում պատերազմի ժամանակ օրական արձակում են շուրջ 20 հազար հրետանային արկ։ 

ԱՄՆ ազգայն հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայում մարտական գործողությունների տեմպերը կդանդաղեն։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան ու Ռուսաստանը կնախապատրաստեն ռեսուրսները ձմեռվանից հետո հակահարձակման համար։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները հակառակը վստահ են, որ ձմռան սկսվելուն պես Ուկրաինայի արևելքում եղանակային պայմաններն ավելի բարենպաստ կդառնան ռազմական գործողությունների տեմպերը բարձրացնելու համար։

Լուսանկարը՝ Erik Romanenko/TASS/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter