
Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ՝ կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական ասպեկտների ուղղությամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հայտարարել է ռուսական կողմը։
ՌԴ ԱԳՆ-ից նաև նշել են, որ Բայրամովի նախատեսվող այցը դիտարկում են որպես ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակություն և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել