HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԶԼՄ-ներ. Շվեդիայում սպանվել է Ռամզան Կադիրովի գլխավոր քննադատներից մեկը

Չեչեն ընդդիմադիր բլոգեր Տումսո Աբդուրահմանովը, որը քննադատում էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին, սպանվել է Շվեդիայում։ Այդ մասին հայտնում է 1ADAT տելեգրամյան ալիքը՝ հղում անելով «Եվրոպայից և Չեչնիայից աղբյուրների տվյալներին»։ Նորությունը «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են նաև անանուն աղբյուրները։

«Ունենք բավարար տեղեկատվություն, որը հաստատում է նրա մահը, իսկ եղբորը՝ Մուհամմադին, թաքցրել են (շվեդական) հատուկ ծառայությունները։ <…> Մենք չենք կարող հրապարակել սեփական և աղբյուրների անվտանգության նպատակով։ Տումսոն սպանվել է գիշերը՝ մի խումբ անձանց կողմից և ներկայումս պարզվում են սպանության մանրամասները»,- նշում է տելեգրամյան ընդդիմադիր ալիքը։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ Աբդուրահմանովը սպանվել է Շվեդիայում դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Շվեդիայի ուժային կառույցները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Այն մասին, որ Աբդուրահմանովը և նրա եղբայրը, որոնք բնակվում են Շվեդիայում, դադարել էին կապի դուրս գալ, հայտնի էր դարձել դեկտեմբերի 3-ին։ Իրավապաշտպանները հայտարարել էին, որ նա անհետացել է։ Դրանից հետո տեղեկություններ էին հայտնվում, որ բլոգերին, հավանաբար, սպանել են, սակայն այդ ժամանակ դա չէր հաստատվում։ 

Աբդուրահմանովը Կադիրովի գլխավոր քննադատներից մեկն էր, չեչեն ընդդիմադիր բլոգեր, որը 2015 թվականին լքել էր Չեչնիան՝ Կադիրովի հարազատներից մեկի՝ Իսլամ Կադիրովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ավելի ուշ, նա սկսել էր վարել յութուբյան ալիք, որտեղ քննադատում էր Չեչնիայի ղեկավարությանը։

Մասնավորապես, 2019 թվականի մարտին Աբդուրահմանովը տեսագրություն էր հրապարակել, որտեղ Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ Կադիրովին անվանում էր «չեչեն ժողովրդի դավաճան»։ Ժամանակի ընթացքում բլոգը բավականին հեղինակավոր էր դարձել Չեչնիայի ողջ տարածքում։

2020 թվականի փետրվարին անհայտ անձը Շվեդիայում ներթափանցել էր Աբդուրահմանովի բնակարան և մուրճով մի քանի հարված հասցրել քնած բլոգերին։ Աբդուրահմանովը կարողացել էր զինաթափել նրան և ոստիկանություն կանչել։ Շվեդիայի դատարանը երկու ռուսաստանցիների հարձակման մեջ մեղավոր էր ճանաչել և նրանց դատապարտել 8 և 12 տարվա ազատազրկման։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter