
Մոնղոլիայում ցուցարարները փորձել են Կառավարության պալատ ներխուժել
Մոնղոլիայի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Չինաստան ածխի արտահանման ժամանակ հնարավոր գողությունների մասին հաղորդագրությունների պատճառով: Այդ մասին հայտնում են «Монголын унэн» եւ Central Asia ևGoGo պարբերականները։
«Ցուցարարները պահանջում են հրապարակել կասկածյալների անունները, որոնց թվում, ինչպես պնդում են նրանք, կարող են լինել բարձրաստիճան քաղաքական գործիչներ»,- գրում է TACC պարբերականը։
#Ulaanbaatar #Mongolia🇲🇳- Demonstrators have stormed the front door entrance at Government Palace with projectiles being thrown inside pic.twitter.com/MjYJspmGGE
— CyclistAnons🚲 (@CyclistAnons) December 5, 2022
Համաձայն Central Asia պարբերականի, ցուցարարները պահանջել են «բացահայտել իշխանությունների կոռումպացվածությունը և տալ գողերի անունները, որոնք հափշտակել են 44 տրիլիոն տուղրիկի (12,9 մլրդ դոլար) ածուխ»։ Shuud-ը գրում է, որ հետաքննություն է իրականացվում 15 պաշտոնատար անձի նկատմամբ։
РИА Новости-ի տվյալներով՝ որոշ ցուցարարներ -30 աստիճան ցրտի պայմաններում հանել են իրենց հագուստը՝ ի նշան ապրանքների աճող գնի դեմ բողոքի։ Ցուցարարները փորձել են ներխուժել նաև Կառավարության պալատ, սակայն դա նրանց չի հաջողվել։ News.mn-ի տվյալներով՝ տուժել է 6 մարդ, այդ թվում՝ պալատի անվտանգության ծառայության չորս աշխատակից։
Ոստիկանությունը բոլորին ցրվելու կոչ է արել։ Մինչ այդ, մայրաքաղաքի նահանգապետը ցուցարարներին ցրելու հրաման էր արձակել։
Լուսանկարը՝ inbusiness.kz-ից
Մեկնաբանել