
Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ է որակում լուրերը, որ Արցախը Հայաստանին կապող՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ է տեղադրվելու։
«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա. Վոլկովի պնդմամբ, ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար: Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը»,- ասված է ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել