HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է Ջաթինդեր Չիմային

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով: 

Ջաթինդեր Չիման անդրադարձել է համագործակցության նոր ռազմավարության հիմնական ուղղություններին: Նա ներկայացրել է USAID-ի կողմից տնտեսական աճի ու ժողովրդավարական կառավարման բնագավառներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջարկվող քայլերը:

Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են և որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը: Նա ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձևավորմանն ու կայացմանը: 

Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter