HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր և վաղը ժամը 11-ից մինչև 18-ը Երևանի մետրոպոլիտենը չի գործի

Այսօր և վաղը՝ ժամը 11։00-ից մինչև 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու։ Այս մասին տեղեկացնում է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը՝ տարածելով տեսանյութ։

Չգործելու պատճառը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ն է, որին ընդառաջ մետրոյի տարածքում տարբեր երկրներից ժամանած եվրատեսիլյան պատվիրակությունների մասնակցությամբ նկարահանվելու է Հայաստանի մասին պատմող տեսանյութ։

«Նկարահանումների անխափան ընթացքն ապահովելու նպատակով դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ 11։00-ից 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործի»,-ասվում է տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter