HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ` նաև առաջխաղացումների ձևով: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Մասնավորապես՝

  • Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել  մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ  դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter