HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարին Մարկիդեսը հեռանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնից

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) 3,5 տարի նախագահելուց հետո, պրոֆեսոր Կարին Մարկիդեսը հրաժեշտ է տվել համալսարանին: ՀԱՀ Հոգաբարձուների խորհուրդը և ՀԱՀ Հիմնադրամի անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել պրոֆեսոր Մարկիդեսին՝ Հայաստանի համար բարդ շրջանում համալսարանի հանդեպ վերջինիս նվիրվածության և անմնացորդ աշխատանքի համար՝ հաջողություն մաղթելով նրան իր հետագա գործունեության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հաղորդակցության բաժինը։

«Պրոֆեսոր Մարկիդեսի՝ որպես ՀԱՀ հինգերորդ նախագահի ղեկավարման ժամանակահատվածում հաստատությունը կյանքի է կոչել կարևոր և ռազմավարական փոփոխություններ։ Այս տարիների ընթացքում էապես աճել է բակալավրի ուսանողների ներգրավվածությունը, ավելացել են նոր ակադեմիական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնվել է ՀԱՀ դասախոսական անձնակազմը:

Համալսարանական համայնքին ուղղված իր հրաժեշտի նամակում Մարկիդսեը նշում է․«Ինձ համար պատիվ էր աշխատել ՀԱՀ նախագահի պաշտոնում, և ես վստահ եմ որ դուք կօգտվեք մեր կողմից ձեզ ընձեռված հնարավորություններից՝ դարձնելու ՀԱՀ-ն առավել ազդեցիկ միջազգային ասպարեզում: Ես ընտրությամբ հայ եմ և պատրաստ եմ մշտապես օժանդակել համալսարանին և դառնալ ձեր դեսպանը»:

Պրոֆեսոր Մարկիդեսի պաշտոնավարման ընթացքում ՀԱՀ-ը ստորագրել է նոր աշխատանքային համաձայնագրեր և հաստատել է համագործակցություններ միջազգային ընկերությունների, պետական մարմինների և համալսարանների հետ՝ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Չնայած COVID-19 համաճարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերներին, նրա ղեկավարման ընթացքում համալսարանն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ։

ՀԱՀ համահիմնադիր և պատվավոր նախագահ պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը կփոխարինի պրոֆեսոր Մարկիդեսին՝ որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Պրոֆեսոր Տեր-Կյուրեղյանը ՀԱՀ-ի չորրորդ նախագահն է, որն առանցքային դեր է ունեցել համալսարանի հիմնադրման գործում։ Իր պաշտոնաթողությունից ի վեր, պրոֆեսոր Տեր-Կյուրեղյանը հանդիսանում էր ՀԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter