HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միրզոյանի փոխանցմամբ՝ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում դեսպաններ կնշանակվեն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու մասին: Նա Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ Հայաստանը սառեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնելու որոշումից հետո:

«Արդյոք Հայաստանը փոխե՞լ է իր դիրքորոշումը այս հարցի առնչությամբ»,- հարցրեց պատգամավորը:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյաննն ասաց, որ իրոք նման պայմանավորվածություն եղել է դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու ուղղությամբ: Միրզոյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի գնահատականը չի փոխվել:

«Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին: Մեր ընկալումները նույնն են,  բայց միևնույն ժամանակ այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ»,- ավելացրեց Արարատ Միրզոյանը, հավելելով, որ Հունգարիայի կառավարությունը Հայաստանին աջակցել է նաև կորոնավիրուսի համավարակի ժամանակ, ինչպես նաև  այլ նմանատիպ դեպքեր:

Միրզոյանն ասաց, որ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար:

«Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից երկու երկրներում դեսպաններ նշանակելու մասին»,-նշեց արտաքին գործերի նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter