HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարը միտումնավոր չի համարում զինհաշմանդամների կարգերի փոփոխությունները

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանն Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին փոխանցեց պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաների դժգոհությունը: Մասնավորապես նշեց, որ տեղի է ունեցել հաշմանդամության կարգի փոփոխություն և որոշ զինհաշմանդամներ զրկվել են հաշմանդամության կարգից՝ նպաստից: Հետաքրքրվեց, թե ինչ փոփոխության մասին է խոսքը և քանի շահառուի է այն վերաբերում:

Նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հարցը վերջին ժամանակներում շատ ինտենսիվ քննարկվում է հանրային տիրությում: Ըստ Մկրտչյանի՝ որոշակի մանիպուլիացիաներ են տեղի ունենում «իբր թե կա որոշակի պայմանավորվածություն հաշմանդամության խումբը կրճատել»:

Աշխատանք և սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ տարածված խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և այդ ամենը չի իրականացվում քաղաքական որոշման արդյունքում:

Նշեց, որ միասնական սոցիալական ծառայության կարևոր գործառույթներից մեկն էլ բժշկասոցիալական փորձաքննությունն է: Այն իրականացնում է բժիշկներից կազմված մասնագիտական խումբը:

Նախարարը նշեց, որ որոշակի ժամկետից հետո հաշմանդամություն ունեցող անձիք պետք է անցնեն վերափորձաքննություն: Եթե առողջական վիճակում փոփոխություն է լինում, հետևաբար փոփոխություն է լինում նաև հաշմանդամության խմբում:

Մկրտչյանն ասաց, որ կառավարությունում քննարկում է եղել և օրենքի նախագիծ է շրջանառվում: Օրինակ՝ նախատեսվում է հաշմանդամության 2-րդ խմբից 3-րդ խումբ տեղափոխված հաշմանդամներին 3 տարի տալ երկրորդ խմբի սոցիալական երաշխիքներ: Նշեց, որ պատերազմի մասնակից հաշմանդամ տղաների հետ փորձում են զբաղվածության հարց լուծել, որպեսզի կարողանան աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter