HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Time ամսագիրը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «տարվա մարդ»

Ամերիկյան Time պարբերականն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «տարվա մարդ»։ Ավելի վաղ, նույն կոչմանը Զելենսկուն արժանացրել էր նաև Financial Times-ը։

Պարբերականը հրապարակել է երկու տեքստ, որտեղ պատմել է Զելենսկու և մնացած ուկրաինացիների արիության մասին։ Դրանցից մեկը ազատագրված Խերսոն Զելենսկու այցի մասին ռեպորտաժն է, որտեղ հեղինակը խոսում է Ուկրաինայի նախագահի ռուսական բռնազավթումից ազատագրված քաղաք այցի պատճառների մասին։

«Ինն ամիս Խերսոնի բնակիչները բռնազավթման մեջ էին առանց լույսի, առանց ամեն ինչի։ Այո, նրանք երկու օր էյֆորիայի մեջ էին Ուկրաինայի կազմ վերադառնալու պատճառով։ Բայց այդ երկու օրն անցյալում են։ Ես իմ պարտքն եմ համարում գնալ այնտեղ և նրանց ցույց տալ, որ Ուկրաինան վերադարձել է, որ նա իրենց աջակցում է։ Կարող է դա նրանց բավարար իմպուլս հաղորդել, որպեսզի մի քանի օր էլ դիմանան»,- ասել էր Զելենսկին՝ նշելով, որ մարդիկ ցանկանում են նորմալ կյանքի վերադառնալ ավելի արագ, քան պետությունը կարող է դա ապահովել։ 

Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ՝ «տարվա հերոսներ» անվանակարգում էլ հաղթել են իրանցի կանայք, որոնք վերջին ամիսներին ակտիվորեն մասնակցում են այդ երկրում ընթացող բողոքի ցույցերին։

Լուսանկարը՝ Time ամսագրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter