HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարը խոսել է թոշակների բարձրացման պատճառով նպաստներից զրկվելու մասին

Մի քանի հազար դրամով թոշակների բարձրացման պատճառով նպաստառու ընտանիքների մի մասը զրկվել է նպաստի գումարներից: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հարցը քննարկվե՞լ է, թե՝ ոչ, և որտե՞ղ են տեսնում լուծումը:

Նախարար Նարեկ Մկրտչյանն «այսպես կոչված խնդիր» որակեց՝  նպաստների համակարգից մարդկանց դուրս մնալը: Նախարարն ասաց, որ ընտանիքի անապահովությունը գնահատվում է ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն ու պարբերական ստացված վճարները՝ կենսաթոշակ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդի կապակցությամբ տրվող վճարը և այլն:

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այդ եկամուտները բերում են փոփոխություններ անապահովության գնահատման միավորների մեջ:

«Այո՛, խնդիրը կա, քանի որ խոսք է գնում թոշակառու անապահով անձանց մասին: Բայց ինչպես դուք արդեն նշեցինք, սա առաջին անգամը չէ, որ խնդրին բախվում ենք, եթե սա դիտարկենք խնդիր»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: 

Նախարարը նշեց, որ քննարկումներ են ունեցել, մի քանի լուծման տարբերակ կա, սակայն վերջնական լուծումը անապահովության գնահատման  նոր կարգի ներդրումն է, որը նախատեսել են ունենալ 2023թ․ սեպտեմբերից: Ըստ Մկրտչյանի՝ սա ավելի թիրախային կլինի և աղքատության հաղթահարումը տեղի կունենա նաև աշխատանքի միջոցով:

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նոր գնահատման համակարգը հնարավորություն կտա այլ տարբերակով մոտենալ հարցին: Նշեց, որ 40 000 աշխատունակ մարդ ընդգրկված է նպաստ ստացողների համակարգում: Սա այն դեպքում, երբ երկրում աշխատուժի պակաս կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter