HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին

Նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին: Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, ինչի համար Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին, կառավարությանն ու օրենսդիրներին: Նախագահը երախտագիտություն է հայտնել նաև անձամբ սենատոր Ռիչարդ Դըրբինին, ով եղել է 2007թ. մարտին Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակը, Սենատում հայ ժողովրդի հետ կապված խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար:

Նախագահը և ԱՄՆ սենատորը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային արդի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter