HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի։ Այս մասին հայտնում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Քրիստիան Հաասեն Նորին Սրբությանը ներկայացնելով «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը՝ ընգծել, որ այն հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին և կուտակած փորձը կիրառել հայրենիքում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին և այս առնչությամբ առկա մտահոգություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter