HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով վարույթ է հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) որոշմամբ «ՅանդեքսՏաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ: Այս մասին հաղորդում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես Հանձնաժողովը հաշվի է առել, որ

1 https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում։

2 https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1 500 ՀՀ դրամ և ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում։

3 Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 Դ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու էական պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, ո՞րն է պրոմո կոդը, ինչպես նաև` տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ առաջին պատվերի շրջանակներում։

4 Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչև բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս 10%-ի զեղչ չի կիրառվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter