
ՀՀ կառավարությունը ևս 8 մլրդ դրամի վարկ կտրամադրի Արցախին
ՀՀ կառավարությունն Արցախին 8 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի: Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 8-ի նիստում։
Այն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։
Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ նպատակը 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում ևս մեկ որոշում էր ընդունվել, որով Արցախին 20 մլրդ դրամի վարկ էր տրամադրվել՝ բնակելի տների կառուցման և կահավորման նպատակով։
Մեկնաբանել